Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում իր ընտանիքի հետ ապրել
LifestyleՀեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը բացառիկ հարցազրույց է տվել ու հայտնել, որ այլևս չի ցանկանում ապրել իր ընտանիքի հետ։
elle.ru-ն գրում է, որ հարցազրույցի ընթացքում Քլոեն պատմել է նաև իր հարաբերությունների ու նախասիրությունների մասին։
«Ինձ անչափ դուր է գալիս Քլիվլենդը։ Ի տարբերություն Լոս Անջելեսի, որտեղ ես մեծացել եմ, այստեղ ձյուն է գալիս։ Տրիստանը զարմանում է, որ ինձ դուր է գալիս ցուրտը, իսկ ես ուրախանում եմ, երբ պատուհանի հետևում ձնակույտեր եմ տեսնում»,- ասել է Քլոեն։
Ինչպես նաև Քլոեն հայտնել է, որ իր անձնական կյանքը, վերջապես, կարգավորվել է․ «Ես անչափ երջանիկ եմ Տրիստանի հետ։ Մեր հարաբերությունները շատ ներդաշնակ են և ես այլևս չեմ ցանկանում ընտանիքիս հետ ապրել։ Ես նրա հետ եմ ապրում և նույնիսկ սկսել եմ տնային աշխատանքը սիրել։ Օրինակ՝ այժմ ես երեկոներն անցկացնում եմ գազօջախի մոտ և ինքս մեզ համար ընթրիք եմ պատրաստում»,- ավելացրել է հեռուստաաստղը։
Հիշեցնենք, որ Քլոեն սկսել է հանդիպել բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ անցյալ տարվա սեպտեմբերին։ Բազմաթիվ լուրեր էին պտտվում, որ զույգը բաժանվում է, սակայն վերջերս Քլոեն հաստատել է, որ նրանք միասին են ապրում։
