Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները Եվրոպական օլիմպիական փառատոնում
ՍպորտՊատանի մարզիկներն ավարտել են ելույթները Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագավազքի մրցումներում տղաների պայքարում Միքայել Միքայելյանը 27-րդն էր, իսկ աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը` 45-րդը: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջքում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը:
Այս տարի փառատոնն անցկացվում էԷրզրումում: Մասնակցում են 40 երկրի 832 մարզիկ, ովքեր կմրցեն 9 մարզաձևում: Եվրոպական ձմեռային օլիմպիական փառատոննառաջին անգամ անցկացվել է 1993 թվականին` Իտալիայի Աոստա քաղաքում: Փառատոնընախատեսված է 14-18 տարեկան մարզիկներիհամար: