«Ալաշկերտ»-ն արդեն ԱՄՆ-ում է
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն արդեն ԱՄՆ-ում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին, Կալիֆոռնիայի ժամանակով ժամը 13:15-ին «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը Երևան – Դոհա - Լոս Անջելես չվերթով ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայկական պատվիրակությունը հանգրվանել է Սանտա Բարբարայի «Ռեզիդենս Ինն Օքսնարդ Մարիոտ» հյուրանոցում:
Փետրվարի 17-ին ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին մարզումը կանցկացնեն հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող խաղադաշտում:
Իսկ փետրվարի 18-ին տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) Հայաստանի չեմպիոնը կանցկացնի ամերիկյան մրցաշրջագայության առաջին հանդիպումը՝ խաղալով «Լոս Անջելես Գալաքսիի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա «Վեսթ Մոնտ Քոլեջ» խաղադաշտում: