Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը Հայաստանում էկրաններ է բարձրանալու մարտի 2-ին

Bravo.am-ը գրում է.

«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը մարտի երկուսին մեծ էկրաններ կբարձրանա Հայաստանի կինոթատրոններում:

Սամվել Թադևոսյանի և Մարիա Ախմեդիանովայի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի ռեժիսորն է ֆրանսաբնակ  Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանը, սաունդթրեքի հեղինակը Տիգրան Համասյանն է, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են՝ ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը և Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմի ստեղծման պատմության ու այլ հետաքրքիր մանրամասների մասին BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի համապրոդյուսեր, HK productions ընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ.

«Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է, որի շուրջ համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ., երբ ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը ներկայացրեց սցենարը և ասաց, որ շատ հնարավոր է, որ Ռոբեր Գեդիկյանի ընկերությունը՝ Agat Films-ը, հետաքրքրված լինի այս սցենարով: Սցենարը շատ հետաքրքիր էր, շատ գայթակղիչ, և HK production-ը տվեց համագործակցության իր համաձայնությունը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ համագործակցության համաձայնություն է տվել նաև Agat films-ը: Հանդիպեցինք պարոն Գեդիկյանի հետ Երևանում ու պայմանավորվեցինք, որ սկսում ենք ֆիլմի նկարահանման ընթացքը: Փոքր աջակցությամբ մեզ միացավ այսօր արդեն լուծարված Ազգային կինոկենտրոնը: Բելգիացի մեր գործընկերներն էլ շուտով միացան մեզ, և 2014թ․ սեպտեմբերին մենք սկսեցինք նկարահանումները, որոնք ամբողջությամբ իրականացվեցին Հայաստանում ու բացառապես հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական թիմերի ներուժով՝ բացառությամբ մի քանի հնչյունային ռեժիսորների, ովքեր Ֆրանսիայից էին եկել»:

2015թ. արտադրված ֆիլմն այս ընթացքում շրջագայել է տարբեր ցուցադրություններով ու կինոփառատոններով, և ահա ժամանակն է, որ այն էկրան բարձրանա Հայաստանում: Ֆիլմը դեռևս չի ցուցադրվել Ֆրանսիայում, որովհետև, ըստ պայմանավորվածության, այն առաջինը մեծ էկրան պիտի բարձրանա ֆիլմն արտադրող երկրում՝ Հայաստանում: Նշենք, որ ֆիլմի հովանավորներն են՝ Ֆրանսիայում՝ Orange studio օսկարակիր կինոարտադրող ընկերությունը, իսկ Հայաստանում՝ UCOM! ընկերությունը: Ահա այս բոլոր համագործակցությունների արդյունքում էլ ֆիլմը դարձավ իրականություն:

 

Թե ժանրային ինչ ուղղվածություն ունի ֆիլմը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ըստ սցենարի՝ ֆիլմը Black comedy (սև հումոր) ժանրի մեջ է, և մենք փորձել ենք պահպանել այս ժանրի կանոնները: Բայց իմ կարծիքով՝ ֆիլմը շատ ավելի խորը ասելիք ունի, իսկ այդ պարագայում ժանրերը շատ արագ խառնվում են իրար: Այն և՛ Black comedy է, և՛ կրիմինալ, և՛ սիրային պատմություն ու նաև ակտիվ մարտաֆիլմի տեսարաններով ֆիլմ է և, որ ամենակարևորն է, սա սոցիալական դրամա է, որտեղ բախվում են հասարակության տարբեր շերտերն ու երևույթները, իսկ թե ով կհաղթի, ֆիլմը ցույց կտա»:

Դերասանների ընտրությունը ֆիլմի ռեժիսորն է իրականացրել: Ու քանի որ Լևոն Գեդիկյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, բնականաբար իր տեսլականն ի սկզբանե է ունեցել: Կարծում եմ, որ շատ լավ կազմ է  հավքվել: Գլխավոր դերերում են Սամվել Թադևոսյանն ու Մարիա Ախմեդիանովան: Մարիան Մոսկվայից է:

«Ֆիլմն ունի հիանալի երաժշտություն, որը ստեղծել են երկու հրաշալի հայ կոմպոզիտորներ: Տիգրան Համասյանը ստեղծել է ֆիլմի ողջ աուրան ու երաժշտական թեման՝ սաունդթրեքը, իսկ Միշել Պետրոսյանը  ստեղծել է ֆիլմի  սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը, որը ֆիլմի մեջ հնչող ու աշխատող երաժշտությունն է»:

Զրույցի վերջում Հրաչ Քեշիշյանի հետ խոսեցինք նաև առաջիկա ստեղծագործական պլանների մասին. «Ընդամենը մի քանի օր առաջ ենք ավարտել հայ-իտալական մեր համագործակցությունը: Նաև Պան Արմենիան մեդիա գրուպում  փորձում ենք անել 20 մասից բաղկացած մի ֆիլմ, որը ոչ թե անմիջականորեն կապված է Արցախյան պատերազմի հետ, այլ շոշափում է այդ թեման ու այն ամենը, ինչը վերաբերում է հայ իրականությանը՝ 1992-2016թթ.  ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ֆիլմաշարն արդեն ապրիլի կեսերին պատրաստ կլինի»:

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Արամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ