Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
ՍպորտԽուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցեցին չորս քաշային կարգեր: 57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Գարիկ Բարսեղյանը, երկրորդ տեղում Մխիթար Գրիգորյանն էր, իսկ եռյակի վերջում Օհան Գիքինյանը և Խորեն Թեմուրյանը: 65 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Նարեկ Սիրունյանը, արծաթե մեդալակիր դարձավ Գեղամ Գալստյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Արթուր Բաղդասարյանը և Գագիկ Ակուլյանը:
74 կգ քաշային կարգում անպարտելի էր Գրիգոր Գրիգորյանը, նրան հաջորդում են Վարուժան Կաջոյանը, Իշխան Պողոսյանը, Անդրանիկ Գաբերլյանը: 97 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Գեորգի Կետոևը, երկրորդ տեղում Շամիր Աթյանն է, իսկ բրոնզե մեդալակիր դարձան Ռոման Բաղդասարյանը և Արտուշ Գևորգյանը: Մրցումային երկրորդ օրը` փետրվարի 18-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86, 125 կգ քաշերը: Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում են 86 մարզիկ: