Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Ինչ գիրք կարդալ. խորհուրդ են տալիս հայ հայտնիները

BlogNews.am-ը գրում է.

Այսօր  լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 148-ամյակը, և արդեն 8-րդ տարին է, որ փետրվարի 19-ը  նշվում է որպես  գիրք նվիրելու օր:

BlogNews.am-ը գիրք նվիրելու օրվա հետ կապված զրուցել է հայ հայտնի լրագրողների և հեռուստադեմքերի հետ և պարզել՝ ինչ են նրանք կարդում և ինչ գրքեր խորհուրդ կտան ընթերցասերներին:

Հեռուստա-ռադիո հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին   կարդացած բոլոր գրքերի մեջ ամենաշատը տպավորել է կանադահայ գրող Հակոբ Խաչիկյանի և  ֆրանսիացի գրող Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի» վեպը: Հաղորդավարուհին գիրքն առաջին անգամ տարիներ առաջ է կարդացել, բայց շատ անգամներ է վերընթերցել. «Սա այն գիրքն է, որն անընդհատ ուզում ես նորից կարդալ,  նորից անցնել նույն ճանապարհներով, նույն տեղերում լինել, վերհիշել ինչ-որ դրվագներ, ապրել հերոսների կյանքով: Գրքի ազդեցությունը քեզ բաց չի թողնում»:

Լուսինեն այս գրքի համարժեքը դեռ չի գտել: Առաջին հայացքից թվում է, թե գիրքը ցեղասպանության մասին է, բայց այն ցեղասպանության ֆոնին հայ  ընտանիքի կյանքի մասին է: Խոսվում է ընտանեկան բոլոր խնդիրների մասին, որոնք մենք շատ հաճախ չենք խոստովանում: Գրքում կա  և՛ սեր, և՛ բռնություն, և՛ հավատարմություն, և՛ դավաճանություն: Ամեն բան  այնքան իրատեսական ու գեղեցիկ լեզվով է գրված, որ կարդալիս չես ուզում նույնիսկ շնչել:

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը խորհուրդ է տալիս Սերգեյ Դովլաթով կարդալ:  Նրա աշխատասենյակում կային Դովլաթովի գրեթե բոլոր գրքերը:

«Դովլաթովը նաև ճանապարհորդելիս է ինձ հետ: Նրան  անընդհատ  կարող ես վերընթերցել, և ամեն անգամ նորովի, ամեն անգամ ինչ-որ նոր բան գտնել»:

«Արմենիա» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Պարույր Սևակ: Սևակը Էռնայի սեղանի գիրքն է: Այն ամենը ինչ կապված է Սևակի հետ նրան շատ հոգեհարազատ է, նա սիրում է բանաստեղծի գրիչը և մտածողությունը. «Սևակը ինձ սովորեցրեց ենթատեքստը ավելի շատ  հասկանալ: Սիրում եմ նրա գրած քննադատական բոլոր հոդվածները, որովհետև սուր գրիչ ունի, ամեն ինչ գրված է գեղարվեստական և իրատեսական հիմքի վրա: Կա  սեր, ճշմարտախոսություն և կյանք: Սևակը եզակի է ինձ համար»:

«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող և հաղորդավարուհի Սոնա Աբրահամյաննընթերցողներին խորհուրդ տալու համար ընտրել է Հալեդ Հոսեյնի  «Օդապարիկ թռցնողը»  կամ ռուսերեն թարգմանությամբ`«Бегущий за ветром» գիրքը:  Այս գիրքը պետք է կարդալ հստակ հասկանալով, որ Հոսեյին շատ նուրբ,  առանց ավելորդ մելամաղձոտության և խճճված այլաբանությունների մարդկային ճակատագրեր ներկայացնելու վարպետ է: Շատ են շեշտում  այս գրքի քաղաքական ենթատեքստը, թե ինչպես է հեղինակը ներկայացրել Աֆղանստանը, արդյոք այն շատ հեռու չէ իրականությունից: Սոնան խորհուրդ է տալիս քաղաքական ենթատեքստը երկրորդ պլան մղել և ավելի շատ մարդկային ճակատագրերով հետաքրքրվել:  

«Արմենիա» հեռուստաընկերության եղանակի տեսության մեկնաբան Լիլի Հովերը խորհուրդ է տալիս կարդալ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգության»-ը: Այս գիրքը միշտ հաղորդավարուհու սեղանին է, և նա պարբերաբար վերընթերցում է այն:

««Մատեան Ողբերգության»-ը համաշխարհային գլուխգործոց է,-նշում է հաղորդավարուհին,- այս գրքի մասին միշտ է պետք հիշել։ Այն մեր հպարտությունն է, մեզ միջնադարից հասած մեծ ժառանգությունը, մեր անգին զարդը։ Այն հայտնի է նաև իր հրաշագործ բուժիչ հատկություններով: Մարդիկ մինչև օրս բժշկվում են այս տողերով...Իսկ, ժամանակակից դարում, երբ խառնվել են «ընդունելին և անոմալը» մեզ միշտ է պետք մաքրել հոգին և միտքն այս «Գիրք գրքոց»-ով»։

Հաղորդավար Գոռ Գրիգորյանը /Եգոր Գլումով/  այս պահին կարդում է Հելեմ Բալագեի «Մեսսի» գիրքը, որովհետև շատ է սիրում հայտնի  ֆուտբոլիստին:  

 

«Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս կարդալ գիրք, շատ կարդալ, և կապ չունի, թե ինչ եք կարդում, կարևորը՝ կարդաք, և կապ չունի՝ որ տարիքում կլինի գրքի հետ ձեր ծանոթությունը: Մարդ կա 35 տարեկանում է իր համար բացահայտում ընթերցանության հրաշալի աշխարհը, մարդ էլ կա 5 տարեկանից է կարդում »:

«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող և հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանը, լինելով Հնդկաստանի և հնդկական մշակույթի սիրահար,  իր ընթերցած բոլոր գրքերից հատկապես առանձնացնում է Գրեգորի Ռոբերթսի «Շանտարամ»-ը:

«Շանտարամ»-ը բավականին ծավալուն ստեղծագործություն է և  այն կարդալուց առաջ պետք է տրամադրվել, որովհետև այն չի կարելի ընդհատումներով կարդալ: Նույնիսկ 1-2 շաբաթ չի կարելի դադար տալ:  Պետք է մտնես գրքի մեջ, ապրես, կարդաս ու վերջացնես: Սա մի հրաշալի պատմություն է մարդու կյանքի մասին: Տարբեր կերպարների կյանքի պատմությունները խառնված են  հետաքրքիր փիլիսոփայական մտքերով, ու կարդալու ընթացքում հասկանում ես, որ քեզ ոչ  միայն արտասովոր ու իրադարձություններով լի պատմություն են ներկայացնում, այլ նաև հետաքրիր մտքեր և կյանքի հանդեպ վերաբերմունք:

Աելիտան գրքից առանձնացնում է «Կյանքում ամեն ինչ կարող ես փոխել մի մտքով կամ արարքով, կարևորը՝ այն սիրով անես» միտքը:

BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով ընթերցանությունը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ ու գիտահանրամատչելի, այլ նաև հումորով. «Այդ առումով  ամենալավ ընտրություններից մեկը Իլֆի և Պետրովիաշխատություններն են, ովքեր ունեն փայլուն հետհեղափոխական հումորի ու երգիծանքի ոճ»:

Կոնստանտինը մեծ հաճույքով արդեն մի քանի անգամ վերընթերցել է թե՛  «12 աթոռը», թե՛ «Ոսկե ցլիկը»: Ամեն անգամ վերընթերցելիս կարելի է նոր զուգահեռներ գտնել մեր իրականության հետ:

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են քաղաքագիտությամբ, Մերձավոր Արևելքով կամ ընդհանրապես Արևելքով, «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը խորհուրդ է տալիս ընթերցել Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» գիրքը: Ինչու հենց այս գիրքը, որովհետև Արևելքի մասին գրողը պետք է ներսից և շատ լավ ճանաչի Արևելքը, իսկ Աբրահամ Գասպարյանը շատ լավ տիրապետում է թեմային և ամեն ինչ շատ լավ է ներկայացրել:

 

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Փաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ Զելենսկի