ՖԻԴԵ Գրան Պրի. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով
ՍպորտՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է մեկնարկել ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան Պրիի առաջին մրցաշարում:
Հայ գրոսմայստերը սևերով 22-րդ քայլին ավարտեց ռուս Եվգենի Տոմաշևսկու հետ պարտիան:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է անգլիացի Մայքլ Ադամսը:
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Մասնակիցների թիվը 18-ն է: