ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-16 հավաքականի երկրորդ հաղթանակը
ՍպորտՖուտբոլի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության է մատնել Անդորրայի հասակակիցներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Ղազարյանը: 11-մետրանոցներով հայ ֆուտբոլիստները հաղթել են 4:2 հաշվով, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով՝
12. Հարություն Մելքոնյան, 3. Արտակ Ասատրյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Հենրիկ Համբարձումյան, 6. Գարիկ Կարապետյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Գրիգոր Հովհաննիսյան, 15. Կարեն Մուրադյան, 16. Արսեն Գյուլամբարյան, 17. Գրենիկ Պետրոսյան:
Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվել էր Մալթային, երկրորդ տուրում նույն հաշվով հաղթել էր Ջիբրալթարի թիմին: