«Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը»
Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը: Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը:
Որտե՞ղ է քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկղությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը:
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները»:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության ղեկավար
Ստորև ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները: