Մոուրինյուին մինչև 2022 թվականը գործող պայմանագիր կառաջարկվի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է պատրաստում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար, տեղեկացնում է «Abola»-ն:
Պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մոուրինյուն առաջարկվելու է մինչև 2022 թվականը գործող պայմանագիրը, իսկ տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրոյից կհասնի 14 միլիոն եվրո: