ՀՀ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
ՏնտեսությունՀայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու նստեղծման հնարավորությանը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
«Ներկայումս քննարկվում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, որին մենք, իհարկե, ակտիվորեն աջակցում ենք»,- նշել է Նալբանդյանը:
Նա նաև շեշտել է իրանական բիզնեսի ներգրավման լայն հեռանկարները հայկական շուկայում: Նախարարի խոսքով` Թեհրանն ու Երևանը շարունակում են շարունակում են աշխատանքը բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաև փոխադարձ ներդրումային հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
«Այս ճանապարհին կարևոր հանգրվան էր մեր երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը, ինչը ևս կնպաստի երկկողմ առևտրա-տնտեսական կապերի խորացմանը»,- հավելել է Նալբանդյանը: