ԻՊ-ի բրիտանացի պատանդը զգուշացրել է Պարսից ծոցում երրորդ պատերազմի մասին
Միջազգային«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հինգշաբթի օրը թվով չորրորդ տեսանյութն են տարածել, որում բրիտանացի պատանդ Ջոն Քենթլին նախազգուշացել է Պարսից ծոցում երրորդ պատերազմի մասին: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը:
Քենթլին ասում է, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, և աշխարհը ոչինչ չի սովորել Աֆղանստանում և Իրաքում պատերազմներից: Նա նաև հավելել է, որ գրոհայինները պատրաստվում են պատերազմի Պարսից ծոցում:
Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում, ապա հեռացվել: Մի քանի ժամ անց հայտնվել է նոր տեսանյութ, որում Քենթլիի քույրը գրոհայիններին աղերսում է ուղիղ բանակցությունների դուրս գալ իրենց հետ: Բացի այդ, գրոհայիններին ուղերձ է հղել նաև Քենթլիի մահացու հիվանդ հայրը՝ խնդրելով ազատել որդուն, քանի որ նա աշխատում էր ի շահ սիրիացի ժողովրդի: