«Ալաշկերտը» երկրորդ պարտությունն է կրել ԱՄՆ-ում
ՍպորտԱՄՆ-ում շրջագայող Երեւանի «Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացրել «ՎՍ Ֆուժն» ակումբի հետ եւ պարտվել նվազագույն հաշվով:
Գլենդելի «Հայ Սքուլ» մարզադաշտում կայացած խաղում ամերիկյան ակումբի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփել է հայազգի Գոռ Կիրակոսյանը:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ամերիկյան հավաքի ընթացքում թիմում փորձաշրջան անցնող հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը պայմանագիր է կնքել ակումբի հետ: Տրինիդադ եւ Տոբագոն ներկայացնող 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով:
Հիշեցնենք, որ ամերիկյան հավաքի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը 0:2 հաշվով պարտվել էր «Լոս Անջելես Գելաքսիին»: