Ստրանջայի մրցաշարում ռինգ դուրս կգան 5 մարզիկ
ՍպորտԲուլղարիայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Ռինգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Թայբեյը ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Ռինգ դուրս եկող մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից:
75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վա հե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ: