Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 56 դոլարը
ՏնտեսությունԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,25%-ով՝ հասնելով 54,05 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ աճել են 0,02%-ով՝ հասնելով բարելի համար 56,18 դոլարի:
Աշխարհում գոյություն ունի ապրանքանիշայիննավթի երեք հիմնական տեսակ` Brent Blend, West Texas Intermediate (WTI) և Dubai Crude: