Դոլարի վերելքը շարունակվում է. եվրոյի փոխարժեքը նվազել է 3,7 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 486.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.34 դրամ (նվազել է 3.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.08 դրամ (նվազել է 1.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 281.49 դրամ, ոսկի՝ 19,370.93 դրամ, պլատին՝ 15,687.12 դրամ։