Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կազմել է 97,4տոկոս
Տնտեսություն2016 թվականի երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 97.4 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգայիօն վիճակագրական տվյալները, նախորդ ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 2,6 տոկոսով:
ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 1 տրլ 518 մլրդ 338.5 մլն. դրամ, որից գյուղատնտեսության ծավալը՝ 378 մլրդ 915.6 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 25.0%: 2016թ. երրորդ եռամսյակում գյուղատնտեսության անկման տեմպը 3.4%-ային կետով գերազանցել է ՀՆԱ անկման տեմպը:
Հաշվետու ժամանակահատվածում իրական ՀՆԱ-ն կազմել է 1 տրլ 523 մլրդ 992,3 մլն ՀՀ դրամ:
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 507 հազար 42 դրամ: