Տուխելը ցանկանում է երկարաձգել իր պայմանագիրը Բորուսիայի հետ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, չնայած, որ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականին:
«Տուխելն անձամբ խնդրել է մեզ նոր պայմանագրի շուրջ քննարկումներ սկսել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա ցանկանում է կենտրոնանալ միմիայն խաղի վրա: Նա հրաշալի մարզիչ է:
Ամեն դեպքում, պետք է որոշ հարցեր քննարկման ենթարկվեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր ակումբը»,- Վատցկեի խոսքն է մեջբերում A Bola-ն: