Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խորհրդանշական թիմի կազմում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական հեղինակավոր Mirror պարբերականն ընդգրկել է հայ կիսապաշտպանին խորհրդանշական հավաքականի կազմում: «Հայ կիսապաշտպանը շարունակում է աճել, և «Բլեքբեռն»-ի դեմ խաղում բոլոր պաշտպանների միջով արած փոխանցումը բավարար է նրան ընդգրկելու համար լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում»:
Խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են դարպասապահ Պոլ Ֆարմանը («Լինկոլն»), պաշտպաններ Կիրան Տրիպյեն («Տոտենհեմ»), Սին Ռագեթը («Լինկոլն»), Լյուկ Ուոթերֆոլը («Լինկոլն»), Շոն Կյումինգսը («Միլուոլ»), կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասը («Չելսի»), Ֆիլիպ Բիլինգը («Հադերսֆիլդ»), Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ»), Տոնի Մարտինեսը («Օքսֆորդ»), հարձակվողներ Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Մետ Ռիդը («Ռիդ»):