«Սենթ Էթյեն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Եվրոպայի լիգա
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալվի «Սենթ Էթյեն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «կարմիր սատանաները» կմրցեն ֆրանսիական «Սենթ Էթյեն»-ի հետ: Նախորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել էր մրցակցին 3:0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Ֆրանսիա կմեկնեն Դե Խեան, Օ Հարան, Ռոմերոն, Բային, Բլինդը, Ֆոսու-Մենսան, Ռոխոն, Սմոլինգը, Վալենսիան, Յանգը, Քերիկը, Ֆելաինին, Մատան, Մխիթարյանը, Պոգբան, Լինգարդը, Շվայնշտայգերը, Իբրահիմովիչը, Մարսիալը, Ռեշֆորդը։
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում կմրցեն նաև «Շալկե»-ՊԱՕԿ, «Ֆեներբահչե»-«Կրասնոդար» զույգերը:
Բոլոր հանդիպումները կկայանան այսօր, սկիզբը՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին: