Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ամենաարդյունավետ խաղը վերջին 12 տարում
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» ու «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը վերջին 12 տարում ամենաարդյունավետն է եղել այդ մրցաշարի փլեյ-օֆֆում:
Այդ ցուցանիշով ռեկորդը պատկանում է 2005-ին կայացած «Լիոն» - «Վերդեր» խաղին, որում ֆրանսիական ակումբը հաղթել էր 7:2 հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» Ֆրանսիայի առաջնության առաջատարին հաղթել էր 5:3 հաշվով: «Մոնակոն» Չեմպիոնների լիգայում առաջին անգամ է բաց թողնում 5 գոլ: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին: