Դահուկորդներից երկուսը հաղթահարել են աշխարհի առաջնության որակավորման փուլը
ՍպորտԴահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ հաղթահարել են որակավորման փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների պայքարում Կատյա Գալստյանը, դասական ոճում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, հաղթահարել է որակավորման փուլը: Տղաների դասական ոճում Թադևոս Պողոսյանը, գրավելով 11-րդ հորիզոնականը, կշարունակի պայքարը:
Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը բարձր վարկանիշների շնորհիվ իրավունք են ստացել մասնակցելու հիմնական մրցաշարին:
Աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Ֆինլանդիայում, և Հայաստանը ներկայացել է 5 մարզիկով` Սերգեյ Միքայելյան, Միքայել Միքայելյան, Թադևոս Պողոսյան, Կատյա Գալստյան, Աննա Մխիթարյան: