«Փյունիկը» 3 գոլ է բաց թողել «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմից
ՍպորտԿիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ: Գրանցվել է 3:3 հաշիվը: Ռուսական ակումբի գոլերից մեկը խփել է հայազգի Գեւորգ Սարկիսյանը:
Հիշեցնենք, որ կիպրոսյան հավաքի նախորդ 2 խաղերում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվել էր Լեհաստանի Առաջին լիգան ներկայացնող «Վիգրի Սուվալկի» թիմին եւ ոչ ոքի խաղացել «Կրասնոդար-2»-ի (2:2):
«Փյունիկը» Կիպրոսում կանցկացնի եւս 2 հանդիպում, իսկ փետրվարի 26-ին կվերադառնա Երեւան: