Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում
ՍպորտՇվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցելու է ռուսական «Ռոստով»-ի հետ: Մյուս զույգերը կազմեցին` «Սելտա» - «Կրասնոդար», ԱՊՕԷԼ - «Անդերլեխտ», «Շալկե 04» - «Բորուսսիա Մյոնխենգլադբախ», «Լիոն» - «Ռոմա», «Օլիմպիակոս» - «Բեշիկթաշ», «Գենտ» - «Գենկ», «Կոպենհագեն» - «Այաքս»:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, պատասխանները` մարտի 16-ին։