Աստղիկ Սաֆարյանը Փարիզում հանդիպել է Pharrell Williams-ին (լուսանկարներ)
Բլոգ17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 16:45
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը Փարիզում հանդիպել է համաշխարհային աստղ Pharrell Williams-ի հետ։ Այս մասին մենք տեղեկանում ենք երգչուհու պաշտոնական էջից, որտեղ Աստղիկը նոր լուսանկարներ է հրապարակել եւ մակագրել։
«Անմոռանալի հանդիպում և հաճելի Զրույց ունեցա աշխարհահռչակ Pharrell Williams-ի հետ, Փարիզում, ում արվեստը և երաժշտությունը միշտ ոգեշնչել է ինձ դեռ մանկուց...Մեծագույն արտիստ, բազմատաղանդ ու հետաքրքիր մարդ, ում համեստությունն անսահման է...»,- գրել է երգչուհին։

Իսկ մեկ այլ լուսանկար մակագրել է․ «Աշխարհի Լավագույն պարուսույց Լեգենդար Fatima Robinson-ի հետ, Փարիզում, Pharrell Williams-ի ապրանքանիշի Փարիզյան փակ շնորհանդեսին»։

