Կլաուդիո Ռանիերի. Երեկ իմ երազանքը կոտրվեց
ՍպորտԱնգլիական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է իր պաշտոնանկությունը:
«Երեկ իմ երազանքը կոտրվեց: Նախորդ տարվա էյֆորիայից հետո ես պարզապես երազում էի ընդմիշտ մնալ «Լեսթերի» հետ: Ակումբի, որին ես շատ էի սիրում: Ցավոք, դա տեղի չունեցավ:
Շնորհակալություն եմ հայտնում կնոջս և ընտանիքիս բոլոր անդամներին ինձ աջակցելու համար:
Ամենից շատ ես պետք է շնորհակալ լինեմ «Լեսթերին»: Սա զարմանահրաշ արկածային պատմություն էր, որը ես ամբողջ կյանքում կհիշեմ:
Շնորհակալություն բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որոնք հետևում էին մեզ և լուսաբանում ֆուտբոլի մեծագույն պատմություններից մեկը:
Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք առաջին օրվանից ինձ թույլ տվեցին մտնել իրենց սրտեր: Ես նույնպես սիրում եմ նրանց:
Ոչ ոք չի կարող մեզնից խլել այն, ինչին հասել ենք նախորդ տարի: Հուսով եմ, որ բոլորդ կհիշեք այդ մասին ամեն օր: Դա հրաշքների և երջանկության ժամանակ էր: Մեծ ուրախություն էր ձեր հետ դառնալ չեմպիոն»,- հայտարարել է Ռանիերին: