Բռնցքամարտ. Տոնականյանն ու Մարգարյանը դուրս մնացին պայքարից
ՍպորտՍոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր տեղի ունեցան քառորդ եզրափակչի մենամարտերը:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն են կրել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը: