Բավարիան ոչնչացրեց Համբուրգին, Բորուսիան և Լեյպցիգը հաղթեցին
ՍպորտԳերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում կայացան 5 հանդիպումներ:
Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 8 անպատասխան գնդակ է ուղարկել «Համբուրգի» դարպասը. հեթ-տրիկ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, դուբլ՝ Կոմանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Վիդալը, Ալաբան և Ռոբենը:
Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին». Օբամեյանգը դուբլ է ձևակերպել, մեկ գոլ էլ խփել է Պապաստատոպուլոսը:
«Լեյպցիգը» 3:1 հաշվով հաղթել է «Քյոլնին», «Մայնցը» 2:0 հաշվով «Բայերին», իսկ «Աուգսբուրգը» 2:1 հաշվով «Դարմշտադին»:
«Բավարիան» 53 միավորով գլխավորում է մրցաշարայաին աղյուսակը՝ հետապնդող «Լեյպիցիգին» գերազանցելով 5 միավոր: