Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Ստրանջայի մրցաշարի հաղթող
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դարձել է Ստարնջայի մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում այսօր տեղի են ունենում եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճեց ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով:
Մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով: