17-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել Իսակովի պողոտայի վթարի հետեւանքով
Հիվանդանոցից, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.10-ին, Ճանապարհային ոստիկանության ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ հոկտեմբերի 15-ին Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: