Արոնյանը 8-րդ ոչ-ոքին խաղաց Գրան պրիում
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 8-րդ ոչ-ոքին խաղաց Շարժայի մրցաշարում:
Արմենպրեսի հաղորդմամբ` 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 53-րդ քայլում համաձայնեց կիսել միավորը:
Վերջին տուրում Արոնյանը կխաղա չինացի Դինգ Լիրենի հետ:
8 հնարավորից հայ գրոսմայստերնն ունի 4 միավոր և 8-րդ տեղում է: