«Շանթը ազատազրկվեց բոլորիս փոխարեն ու հանուն ազատ, ինքնիշխան Հայաստանի»
ԲլոգԿյանքում չէի պատկերացնի, որ այսպիսի օր էլ կտեսնեմ: Մինչեւ Շանթը կամակատար դատավորների դատավճիռներով հազարավոր անմեղ մարդիկ են դատապարտվել Հայաստանում: Սակայն, Շանթը դատապարտվեց ոչ թե իր քաղաքական ընդվզման, այլ առաջին հերթին հայացքների համար՝ Հայատանի ազատության ու անկախության համար: Թող ոչ մեկ հեքիաթ չպատմի անկարգությունների, պայթուցիկների ու այլ բաների մասին: Եվրոպական բոլոր երկրներում ցույցերի ժամանակ անկարգություններ են անում /Չնայած բոլորս գիտենք, թե ովքեր անկարգություններ արեցին Շանթի նախաձեռնած ակցիայի ժամանակ/, անգամ նրանք չեն ազատազրկվում, բացի մի քանի օր ոստիկանության բաժանմունքում պահվելը կամ տուգանք մուծելը: Շանթի ու նրա ընտանիքի հանդեպ ընդգծված վրեժխնդրություն կա, քաղաքական պատվեր կա: Կենտրոնը տեսնում է, որ այդ ընտանիքում անկախության գաղափարը սերնդեսերունդ փոխանցվում է ու ծիլ տալիս: Շանթով նախադեպ է ստեղծվում, թե ինչ կպատահի բոլոր նրանց հետ, ովքեր դեմ կլինեն Էրիվանսկի գուբերնյային»: Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը