Սերգեյ Թումասյանը՝ գոլի հեղինակ եւ Էստոնիայի Սուպերգավաթի խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՖուտբոլի Էստոնիայի Սուպերգավաթի խաղում «Ինֆոնետը» 5:0 հաշվով պարտության է մատնել «Ֆլորային» եւ նվաճել տիտղոսը:
Հաղթող թիմի կազմում 66 րոպե խաղացել է 27-ամյա Սերգեյ Թումասյանը, որը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
2016թ. նոյեմբերին Թումասյանը «Ինֆոնետի» հետ դարձել էր նաեւ Էստոնիայի չեմպիոն:
Մինչեւ Էստոնիա տեղափոխվելը Սերգեյ Թումասյանը հանդես է եկել Ֆինլանդիայում, Ռուսաստանում եւ Կապանի «Գանձասարում»: