Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցն ունի նոր մարզիչ
ՍպորտՌուսաստանցի Ալեքսանդր Բորոդյուկը գլխավորել է ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականը, հաղորդում է kff.kz-ն:
54-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սամարայի «Կռիլյա Սովետովում», Ռուսաստանի ազգային հավաքականում, Մոսկվայի «Տորպեդոյում» եւ ղազախական «Կայրատում»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի թիմը Հայաստանի ազգային հավաքականի հետ ընդգրկված է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խմբում: Թիմերը կհանդիպեն մարտի 26-ին Երեւանում: