Գուս Հիդինկը կգլխավորի «Լեսթեր Սիթին»
ՍպորտՀոլանդացի մարզիչ Գուս Հիդինկը համաձայնել է օգնել Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին» եւ ընդունել է ակումբի ղեկավարության առաջարկը մինչեւ մրցաշրջանի ավարտը գլխավորել թիմը, որի մարզիչի պաշտոնը թափուր է իտալացի Կլաուդիո Ռանյերիի հեռացումից հետո:
Գուս Հիդինկն արդեն մտադիր էր ավարտել մարզչական կարիերան, սակայն նրան հետաքրքրել է Անգլիայի Պրեմյեր լիգայում աշխատելու հերթական հնարավորությունը, հաղորդում է thetimes.co.uk-ը:
70-ամյա Հիդինկը կարիերայի ընթացքում գլխավորել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», Մադրիդի «Ռեալը», «Վալենսիան», «Բետիսը», «Չելսին», Հոլանդիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Թուրքիայի հավաքականները:
2015 թվականին Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Չելսիի» մարզիչի պարտականությունները կատարեց Հիդինկը:
Անգլիայի ընթացիկ առաջնության 26 տուրից հետո «Լեսթերը» 21 միավորով 18-րդ տեղում է: