Աշխարհի շախմատի կանանց առաջնության եզրափակիչի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի
ՍպորտԻրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության եզրափակիչի առաջին պարտիան:
Եզրափակչում միմյանց դեմ մրցում են Աննա Մուզիչուկն ու Տան Չժունչին: Եզրափակիչի առաջին պարտիայում սպիտակներով խաղում էր Մուզիչուկը: Ուկրաինան ներկայացնող շախմատիստուհին սկզբնախաղում չկարողացավ ստանալ որևէ առավելություն, և 42-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին:
Եզրափակիչը բաղկացած է 4 դասական պարտիաներից:
Եթե դասական պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, ապա կնշանակվի թայ-բրեյք: