Վրաերթ Երեւանում. տուժածների վիճակը ծանր է
Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի գաջի գործարանի մոտակայքում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել (ճանապարհի երթեւեկելի հատվածում). անհրաժեշտ է շտապօգնություն:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Շ.) վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Մ. Խ.-ին (ծնվ.1990 թ.) եւ Կ. Խ.-ին (ծնվ.1964 թ.), ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: