«Բանանց»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Արմավիր»-ին
ՍպորտԵրևանի «Բանանց»-ն իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց 2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բանանց»-ը սեփական հարկի տակ մրցեց ռուսական «Արմավիր» ակումբի հետ և պարտություն կրեց 0-1 հաշվով: Արթուր Ոսկանյանն այս խաղում դաշտ էր դուրս բերել «Բանանց»-ի հիմ նական կազմը, բացառությամբ Լայոնել Ադամսի և Վալտեր Պողոսյանի, ովքեր առողջական խնդիրների պատճառով ստիպված էին բաց թողնել հանդիպումը:
Առաջին կեսում թիմերը միմյանց դարպասների մոտ վտանգավոր շատ պահեր չստեղծեցին: Երկու անգամ հեռահար հարվածով փորձեց հաջողության հասնել Արամ Լոռեցյանը, սակայն մի դեպքում հարվածը մի փոքր շեղ ստացվեց, իսկ երկրորդ դեպքում դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային:
Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց հաջողության հասնել տուգանայինից կատարած հարվածով:
Խաղակեսի վերջում «Բանանց»-ի կազմում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ: Չնայած նրան, որ խաղադաշտում մեծ թվով երիտասարդներ էին, «Բանանց»-ն ակտիվ ֆուտբոլ էր ցուցադրում: Բայց երկրորդ կեսում այլևս գոլեր չգրանցվեցին և խաղն ավարտվեց Արմավիրի նվազագույն հաշվով հաղթանակով: