Ալեքսանդր Գրիգորյան. «Անժիին» կթերագնահատեն, իսկ ես մեր թիմում տեսնում եմ մեծ ներուժ
ՍպորտՁմռանը Մախաչկալայի «Անժին» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է մրցաշրջանի երկրորդ հատվածից իր ակնկալիքների մասին:
«Այժմ մենք ունենք շատ լավ մեկնարկային դիրքեր: Շատերը մեզ համարում են հետնապահ: Շատերն ինձ համարում են անփորձ եւ չհիմնավորված հավակնոտ մարզիչ: Մեր թիմի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Եկել են առաջին դիվիզիոնի խաղացողներ: Այդ ամենը մրցակիցներին կստիպի թերագնահատել մեզ: Իսկ ես մեր թիմում տեսնում եմ մեծ ներուժ: Մենք ունենք մեծ նվաճումների մեծ ցանկություն»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ftbl.ru-ն:
Մարտի 1-ին «Անժին» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպում կանցկացնի «Ուֆայի» հետ: