«Ուրալը» հաղթեց 0:3 հաշվով պարտվելուց հետո եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, խաղաց նաեւ Մանուչարյանը
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալը» պայքարից դուրս թողեց «Կրասնոդարին»: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: «Ուրալը» կարողացավ հաշիվը հավասարեցնել 0:3 հաշվով պարտվելուց հետո: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի արդյունավետ իրացրին «Ուրալի» ֆուտբոլիստները՝ 4:3:
84-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Ուրալ» վերադարձած Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը հետխաղյա 11 մետրանոցներից հաջող իրացրեց երկրորդը:
Ռուսաստանի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 3:3 (11մ՝ 4:3)
Վլադիմիր Իլյին, 35, Էրիկ Բիկֆալվի, 52, 65 – Ֆյոդոր Սմոլով, 2, Վիկտոր Կլասոն, 14, 33
Չիրացրած 11 մ՝ Ֆյոդոր Սմոլով, 89