Ոչինչ մոռացված չէ. Էլթոն Ջոնը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը
ՄշակույթԱշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» Ֆիլմը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ երեկոյի ընթացքում Էլթոն Ջոնը ասել է. «Ոչինչ մոռացված չէ, դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»: Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային 7 մլն ԱՄՆ դոլար: