Ավելացել են ալյուրի արտադրության ծավալները
ՏնտեսությունՀայաստանում 2017 թվականի հունվարին ալյուրի արտադրության ծավալը կազմել է 14,1 հազար տոննա:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 18 տոկոսով:
Միևնույն ժամանակ, 2,3 տոկոսով նվազել է հացի արտադրությունը: 2017 թվականի հունվարին արտադրության ծավալը կազմել է 22 հազար 974 տոննա: Բուսական յուղի արտադրությունը նվազել է 48,2 տոկոսով`կազմելով 40,9 տոննա: Կենդանական յուղի նվազումը 2017 թվականի հունվարին կազմել է 23,7 տոկոս, իսկ արտադրության ծավալը` 9,5 տոննա: