Կարեն Կարապետյանը հանքարդյունաբերության ոլորտում հարկերը բարձրացնելը տրամաբանական չի համարում
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրամաբանական չի համարում հանքարդյունաբերության ոլորտում հարկերն ավելացնելու տարբերակը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ ոլորտում կիրառվող հարկերի հետ կապված ներդրողները խնդիրներ ունեն, ուստի լրացուցիչ հարկ երն ավելացնելը ճիշտ քայլ չի լինի:
«Բացի այդ, եթե ես չեմ սխալվում, ձեր թիմն էր ասում, որ չի կարելի ճգնաժամային իրավիճակում հարկեր բարձրացնել: Եթե ձեր թիմը գիտի, թե ինչպես կարելի է հարկերն ավելացնել, կիրականացնեք դա, եթե առաջիկա ընտրություններում հաղթեք»,- եզրափակեց վարչապետը: