Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Աստղային զգեստապահարան». Յուլիա Ֆինկ (17 Photo)

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ը նոր խորագիր է սկսում՝ «Աստղային զգեստապահարան». հայտնի մարդիկ խոսում են նորաձևությունից և պատմում իրենց նախընտրած հագուստների մասին: Մեր առաջին հերոսուհին դերասանուհի, «Արմենիա» հեռուստաընկերության խոհանոցի ամենաոճային հաղորդավարուհի Յուլիա Ֆինկն է:  

«Ես աշխատում եմ կուրորեն չհետևել նորաձևությանը, բայց շրջանցել էլ չեմ կարող: Իմ զգեստապահարանում չեք գտնի նույն ոճի հագուստ, սիրում եմ տարբեր լինել՝ ռոքային, դասական, հիփփի, բոխո։ Վերջինն իմ ամենասիրելի ոճն է։ Սիրում եմ այդ ոճի ազատությունը, քանի որ ինքս էլ հոգով այդպիսին եմ և, առհասարակ, կարծում եմ՝ իմ կառուցվածքին սազում է «unisex» ոճը: Շատ հավանում եմ տղամարդային կոպիտ դետալներ հագուստում, օրինակ՝ կարող եմ ջինսե տաբատի հետ կոպիտ գոտի կապել, բարձր կրունկներ հագնել և համադրել լայն սվիտերով կամ վերնաշապիկով»:

Սրճարան գնալիս

Առօրյա ոճ է, որով կարելի է գնալ սրճարան, կամ էլ, օրինակ, գինի խմելու: Այս ոճին կանվանեմ «бунтарка». այն ավելի մեծ քաղաքների համար է նախատեսված՝ Նյու Յորք, Մոսկվա: Ազատ ոճ է՝ գլխարկ, զինվորական ոճի սապոգներ, երկար սվիտեր և կիսաշրջազգեստ: Առհասարակ, զինվորական ոճի սապոգներ սիրում եմ և հաճախ կրում եմ զգեստների և լայն սվիտերների հետ:

Հագուստի վրա այդքան գումար չեմ ծախսում. համարում եմ դա անիմաստ: Իհարկե, ունեմ հագուստներ, որոնք, այսպես ասած, մնայուն արժեք են, որոնց համար թանկ եմ վճարել, իսկ առօրյա հագուստի համար անիմաստ է շատ թանկ վճարել: Փոխարենը ես սիրում եմ թանկ աքսեսուարներ՝ կոշիկ, ակնոց, պայուսակ: Ի դեպ՝ կոշիկների ֆանատ եմ. մեծ հավաքածու ունեմ և անընդհատ թարմացնում եմ, դե իսկ հագուստը կարող եմ լավ ներկայացնել լավ կոշիկով. այդպես միանգամից ամբողջ տեսքը փոխվում է, ինչպես օրինակ, երբ շատ սովորական շապիկը կրես գեղեցիկ աքսեսուարներով:

Կարևոր երեկույթների ժամանակ հաճախ իմ դիզայնով հագուստ եմ կարում, քանի որ միշտ կա չկրկնվելու խնդիրը: Կան դիզայներներ, որոնցից կարող եմ ոգեշնչվել:  

Ընկերուհիների հետ զբոսնելիս

Բոխոն իմ ամենասիրելի ոճն է: Այս հագուստը կարող եմ կրել առօրյաում, ցածր կոշիկներով, ինչպես նաև բարձրակրունկներով, շարֆերով, ապարանջաններով:  Մանավանդ ամառային ոճերը շատ գեղեցիկ են, ինձ համար դա ավելի թանկ տեսք ունի, քան բրենդային թանկ խանութից գնված զգեստը: Ինձ դուր է գալիս այս ոճի ազատությունը:

Առհասարակ, գույներից չեմ խուսափում, բայց կան գույներ, որ, իմ կարծիքով, ինձ չեն սազում: Ինձ ավելի շատ սազում են պաստելային գույները կամ խոշոր պրինտներով հագուստը: Միշտ խուսափել եմ կարմիր գույնից, բայց վերջերս գտել եմ կարմիրի մի երանգ, որը ինձ սազում է: Կարմիրն ավելի շատ օգտագործել եմ աքսեսուարների մեջ: Շագանակագույն հագուստ մինչև հիմա ամբողջական չեմ կրում, սիրում եմ այդ գույնի երկարաճիտ կոշիկները, կաշվե բաճկոններն ու ձեռնոցները:

Ոճային փոփոխությունների միշտ պատրաստ եմ. ժամանակին իմ մազերը երկար էին, և ես միանգամից կտրեցի: Նույնը հագուստի հարցում է. մի օր կարող եմ լինել «ալյա բոմժ» (այդ ոճի անունն այդպես եմ դրել) կամ էլ դասական կիսաշրջազգեստով և շատ բարձր կրունկներով: Սիրում եմ բարձրակրունկ կոշիկներ, իհարկե, առօրյաում աշխատում եմ չկրել, բայց ժամանակին ես միշտ բարձրակրունկներով էի:

Ջազային երեկո

Այս կերպարիս կանվանեմ  «женщина вамп», որով կարելի է գնալ ջազային երեկոյի: Ավելի վստահ, ուժեղ կնոջ կերպար է, ես ինքս էլ եմ այդպիսին, և իմ բնավորությունն արտահայտվում է հագուստի, աքսեսուարների մեջ:

Սիրում եմ, օրինակ, լայն տաբատները կրել խիստ պիջակների հետ: Լինում են նաև դեպքեր, երբ հագուստը գնում եմ տղամարդկանց բաժնից, կամ եթե Արտյոմը ինչ-որ բան է գնում, համադրում եմ իմ զգեստապահարանի հետ: Կիսաշրջազգեստների, ջինսերի հետ կարող եմ կրել Արտյոմի սվիտերը, վրան բրոշ դնել և ստանալ լրիվ այլ կերպար: Շատ լավ հասկանում եմ հագուստի որակից, իսկ այդ փաստը երբեմն նյարդայնացնում է Արտյոմին, քանի որ կարող է մի բան հավանել, բայց ինձ դուր չգա հագուստի կարը: Ես այդ տեսակ հագուստներին անվանում եմ անավարտ:

Աշխատանքի գնալիս

Սա ավելի շատ առօրյա ոճ է, մանավանդ կեդերով կրելու ժամանակ կարելի է գնալ սրճարան, աշխատանքի, հետո՝ շոփինգի, իսկ երեկոյան արդեն՝ ֆիլմ դիտելու: Դարսերով շրջազգեստներն ինձ մոտ հիշողություններ են արթնացնում, քանի որ մայրս էր շատ կրում: Աշխատում եմ ճիշտ կրել, քանի որ այս շրջազգեստները վիզուալ գիրացնելու խնդիր ունեն, կամ էլ կրում եմ ավելի երկար բլուզների հետ: Մի քիչ ռիսկային հագուստ է, բայց ես և Արտյոմը հագուստի առումով ռիսկային բաներ սիրում ենք, իհարկե, ավելի շատ ուսումնասիրելուց հետո: Ես համարում եմ, որ բոլոր գույները կարող են իրար հետ համատեղվել, քանի որ կանաչի հետ բոլոր երանգները սազում են: Այս հագուստի մեջ բոլոր երանգները կան, բայց բոլորը պաստելայինի մեջ են:  

Ես, առհասարակ, տրամադրության մարդ եմ, կարող եմ մի բան որոշել, բայց առավոտյան մտափոխվել և այլ բան կրել: Ավելի շատ երկար եմ պատրաստվում, երբ միջոցառման եմ գնում, իսկ առօրյա հագուստս նախապես չեմ պատրաստում, իսկ եթե հաղորդման եմ գնում, արդեն գիտեմ՝ ինչ եմ կրելու:

Իմ տնային հագուստն էլ է ոճային, առհասարակ, թուլություն ունեմ գիշերազգեստների հանդեպ: Պետք է ասեմ, որ տանն էլ Արտյոմը շատ պահանջկոտ է և թույլ չի տալիս, որ ես՝ որպես կին, թուլանանամ և ասեմ՝ դե լավ, մի բան հագնեմ :)

70-ականների կանացիություն

Սիրում եմ 70-ականների ոճը և ուրախ եմ, որ այն վերադարձել է: Այն իր մեջ պարունակում է կանացիություն, ճիշտ է, ես սիրում եմ է «unisex»-ը, բայց ես սիրում եմ նաև, որ կնոջ հագուստում կանացիություն է լինում: Շատ ուրախ եմ, որ 70-ականներից մնացել են ջինսից հոլիդեները և կիսաշրջազգեստները: Ժամանակին շատ է օգտագործվել գուլպաները՝ կոշիկների հետ համադրությունը, հետո այն կորավ: Հիմա համարում եմ, որ եթե ճիշտ համադրես, գեղեցիկ կլինի:

Իմ կարծիքով՝ մարդ պետք է ունենա ներքին ճաշակ: Արտյոմը միշտ ասում է՝ կապ չունի՝ ուր ես գնում, պետք է հիշես, որ դու հանրային մարդ ես: Այսինքն, եթե դու ակնոց ես կրում, գոնե պետք է շրթներկ քսած լինես: Ես պարզապես ցանկություն ունեմ, որ մարդիկ սիրեն իրենց ոճը, սիրեն իրենք իրենց, իսկ ֆինանսն առհասարակ կապ չունի, դու կարող ես անգամ քիչ գումարով ստեղծել այնպիսի ոճ, որ բոլորից տարբերվես: Պետք չէ կուրորեն հետևել նորաձևությանը, վազել տենդենցների հետևից: Միշտ չէ, որ այն, ինչ նորաձև է, պետք է պարտադիր սազի քեզ: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը