Դոլարն արժևորվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 1-ին կազմել է 486,71 դրամ: Այն փետրվարի 28-ի արժևորվել է 0,01 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 512,94 դրամ՝ արժեզրկվելով 2,23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 602,11դրամ է՝ փետրվարի 28-ի համեմատ այն արժեզրկվել է 2,47 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 1-ին կազմել է 8.38 դրամ` փետրվարի 28-ի համեմատ այն արժեզրկվել է 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 286,05 դրամ, ոսկի՝ 19,647,74 դրամ, պլատին` 16,101,88 դրամ: