Ռուսաստանի Գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը
ՍպորտՀայտնի են դարձել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջին ուղեգիրը նվաճեց Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Տոսնոյին»: Եզրափակիչի ուղեգիրի համար «Լոկոմոտիվը» կմրցի «Ուֆայի» հետ, որը 1:0 հաշվով հաղթել էր Մախաչկալայի «Անժիին»:
Մյուս զույգը կազմել են «Ուրալն» ու «Ռուբինը»:
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 5-ին:
Ռուսաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Լոկոմոտիվ» - «Ուֆա»
«Ուրալ» - «Ռուբին»