Լուիս Էնրիկեն ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա «Բարսելոնա»-ից
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից:
«Մյուս մրցաշրջանում չեմ գլխավորի «Բարսելոնա»-ն: Չեմ երկարաձգելու պայմանագիրս ակումբի հետ և հիմա այդ մասին հայտնելու ճիշտ ժամանակն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էնրիկեն:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2014 մայիսին: Մասնագետի գլխավորությամբ «կապտանռնագույնները» երկու անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և մեկ անգամ նվաճելն Չեմպիոնների լիգայի գավաթը: