Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»


ԵՄ–ի հետ հեռուն չգնաք, թե չէ Բաքվին էլ «Իսկանդեր» կտանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավարտվեց նախագահ Սարգսյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում հանդիպումներ էին եղել ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների հետ: Այցի առանցքում, իհարկե, Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն է, որի շուրջ բանակցություններն ավարտվել են` կողմերը եկել են վերջնական համաձայնության: Ինչպես Բրյուսելում նշել է Ս. Սարգսյանը. «Հայաստան–ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»–ի քաղաքականության կենսունակությանը»:


Իսկապես: 2013 թ. սեպտեմբերի 3–ի որոշումը, երբ Հայաստանը մի գիշերում դարձավ ԵՏՄ անդամ` գրչի թեթև հարվածով ի չիք դարձնելով ԵՄ ասոսացման համաձայնագրի շուրջ տևած երկար ու բովանդակալից բանակցությունների արդյունքները, մեղմ ասած, լավ չընդունվեց Արևմուտքում: Բայց մեր գործընկերները, երևի թե, ըմբռնումով մոտեցան մեր` այն ժամանակվա հարկադրված որոշմանը (դրանից կարելի էր խուսափել, թե ոչ, այլ հարց է):


Ինչևէ, այսօր արդեն Հայաստանը խոսում է այն մասին, որ կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ–ի և ԵՄ–ի միջև, մյուս կողմից` ունենալով տնտեսական ու քաղաքական սերտ կապեր Իրանի հետ, դառնալ հարթակ` Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական երկրների համար: Անշուշտ, սրանք իրատեսական ծրագրեր են: Միայն թե մեր 25 տարիների փորձը հուշում է` բա ի՞նչ կասի Ռուսաստանը:


Վերջին շրջանում թերևս ակնհայտ է դարձել, որ Մոսկվան փորձում է քիչ թե շատ փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սա դրսևորվում է հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսի շրջանակներում, երբ այլևս չեն արվում ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություններ, երբ Հայաստանին տրամադրվում է «Իսկանդեր», երբ Լավրովը հայտարարում է, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ, խոստանում են տալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և այլն: Բայց, իհարկե, այս ամենը չի արվում, ինչպես ասում են, մեր գեղեցիկ աչքերի համար: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո հակառուսական տրամադրություններն այնքան մեծ թափ ստացան, որ Մոսկվայում հասկացան` որքան էլ ՀՀ իշխանությունները հավատարմության խոստում տված լինեն, չեն կարող չանսալ հասարակության ձայնին, ու մի գեղեցիկ օր իրենք պարզապես կկորցնեն այս տարածաշրջանի իրենց միակ իրական դաշնակցին: Մյուս կողմից, հիմա Հայաստանը ԵՏՄ անդամ է, ու Հայաստանի՝ Եվրամիության հետ համաձայնագիրը ԵՏՄ անդամ երկրների, այդ թվում` արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող նույն Ռուսաստանի համար տնտեսական լուրջ հնարավորություններ է առաջարկում:


Բայց: Տարբեր քաղաքագետների մակարդակով ռուսները չեն զլանում հոխորտալ ու սպառնալ, թե տեսեք, հանկարծ չափը չանցնեք: «Ազատությանը» տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը, անդրադառնալով Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրին, նշել է, որ դրան պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «որքան հեռու կգնա Երևանը»: «Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում»,– ասել է նա: Ավելին, «եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը` որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում: Օրինակ, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»:
Մի քանի օր առաջ ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում մեկ այլ ռուս քաղաքագետ էլ նշել էր, որ գուցե Մոսկվան որոշի Բաքվին էլ «Իսկանդեր» տալ:
Առաջին բանը, որ մտքովդ անցնում է այս հայտարարությունները կարդալուց հետո այն է, որ ինչ ճիշտ են ասել` քաղաքականությունը պոռնկություն է:


Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ ամեն մեկի նկատմամբ չէ, որ նման հոխորտանք են տեղում: Ուրեմն խնդիրը մեր մեջ է: Մեր` սուվերեն չլինելու մեջ է: Մեր իրավունքները չգիտակցելու, անկախությունը ըստ արժանվույն չհասկանալու ու չգնահատելու մեջ է: Երբ մտածում ես, որ պետք է քո առջև դրված խնդիրը ոչ թե ինքդ լուծես, այլ ավագ եղբորդ ասես` գա, լուծի, դրա դիմաց էլ նրան մի բան տաս: Ու այս 25 տարիների ընթացքում այնքան ենք տվել, որ հիմա ոմն քաղաքագետ իրեն իրավունք է վերապահում սպառնալ, թե տեսեք, ձեր ոտքը վերմակի չափով մեկնեք:


Մեղավորը նա չէ: Մեղավորը մե՛նք ենք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ Ղազինյան