Դանակահարությունը Սայաթ-Նովա գյուղում կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով
Հասարակություն«Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ մարտի 1-ին որովայնի վնասվածքով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ վերջինս դանակահարվել է Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 5.50-ին նա մեղայականով ներկայացել է բաժին:Ա.Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում:
Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից: