Եվրոպայի բաց մրցաշարին կմասնակցեն 6 ձյուդոիստ
ՍպորտՁյուդոյի Եվրոպայի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայանա 6 մարզիկով:
Այս մասին ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալիք Եվրոպայի բաց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Ալեքսանյանը, Հովհաննես Դավթյանը, Վահագն Հովսեփյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը, Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ):
Հավաքական թիմը կգլխավորի ազգային թիմի մարզիչ Արմեն Նազարյանը:
Մրցաշարը կկայանա մարտի 4-5-ին: